Ծակել երեխայի ականջները, թե ոչ, ու եթե ծակել, ապա ինչպե՞ս անել, որպեսզի չվնասվի երեխայի առողջությանը:

Հայտնի է, որ ականջի վրա շատ ռեֆլեքսոգեն գոտիներ կան, որոնց հետ պետք է շատ զգույշ լինել:

Image result

Մարդու ականջի վրա մոտ 356 դասական ակուպունկտուրական կետ կա:

Փոքր երեխայի նյարդային համակարգը, զգացողության օրգանները և ամբողջ օրգանիզմն ակտիվորեն զարգանում են: Այդ գործընթացին ցանկացած միջամտություն կարող է զարգացումը սխալ ուղղությամբ տանել:

Անհաջող ծակված բլթակը (ճիշտ կետը գտնել դժվար է) կարող է առողջական խնդիրներ առաջացնել: Բլթակի վրա տեսողության համար պատասխանատու կարևոր կետ կա: Այն ծակելու դեպքում հնարավոր է տեսողությունը վատացնել:

Image result

Ականջը ճիշտ ծակելու դեպքում հնարավոր է նույնիսկ լավացնել առողջությունը: Բայց դա անել ավելի հեշտ է հասուն տարիքում, քանի որ երեխայի օրգանիզմը մշտապես փոխվում է:

Բացի դրանից՝ կարող է ալերգիա լինել որոշակի մետաղից, նույնիսկ ոսկուց:

Ականջներն ինքնուրույն ծակել պետք չէ. տանը հարմար պայմաններ և գործիքներ չկան:

Image result

Կարծիքները, թե երբ է պետք երեխայի ականջները ծակել, կիսվեցին: Օրինակ՝ բժիշկներն ասում են, որ չի կարելի դա անել, մինչև երեխայի 3 տարին լրանա: Եվ դա բավական ռացիոնալ պատճառներ ունի․

1. Ականջների անցքերը կարող են վարակի աղբյուր լինել։

2. Երեխան կարող է իրեն վնասել

Ականջում նոր իրը, որը խանգարում է, կգրավի երեխայի ուշադրությունը, նա այն հանգիստ չի թողնի:

3. Անցքերը կարող են տեղափոխվել

Երեխան մեծանում է, մեծանում են նաև նրա ականջները: Այդպիսով անցքերը կարող են տեղաշարժվել և ոչ էսթետիկ տեսք ունենալ:

Մյուս կողմից՝ հոգեբանները նշում են, որ ավելի լավ է երեխայի ականջները ծակել վաղ տարիքում՝ նախքան 1,5 տարեկանը, քանի որ այդ տարիքում երեխան դեռ վախ չի զգում, ցավը չի վնասում նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել