Աշխարհահռչակ թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը Vogue պարբերականի հետ զրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնք վերապրել է՝ կապված դստեր ծննդյան հետ։

Թենիսիստուհին դարձել է ամերիկյան Vogue պարբերականի փետրվարյան թողարկման հերոսուհին։ Նա համարի շապիկին է հայտնվել 4 ամսական դստեր՝ Օլիմպիայի հետ։

Պարբերականի հետ զրույցում Սերենան պատմել է այն մասին, որ ստիպված է եղել հրատապ ենթարկվել կեսարյան հատման այն պատճառով, որ փոքրիկի սրտի զարկերը դանդաղել են։

Ծննդաբերության հաջորդ օրը Սերենան դժվարություններ է ունեցել՝ կապված շնչառության հետ, նրա թոքերում հայտնաբերվել են թրոմբներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել