Այծեղջյուր

Հունվարը նշանակալի ամիս է Այծեղջյուրների համար: Այս նշանի ներկայացուցիչները լի կլինեն ուժերով և վճռականությամբ հասնելու իրենց նպատակներին: Նրանց հզոր աջակցություն կցուցաբերի հովանավոր մոլորակը: Սատուրնի էներգիան կօգնի իրականացնել երազանքները և գաղափարները, որոնք վաղուց հանգիստ չեն տալիս: Ժամանակահատվածը շատ բարենպաստ է ներքին և արտաքին վերափոխման համար: Կխստանա կարգապահությունը, ուստի առանց մեծ դժվարության կհաջողվի նիհարել և ազատվել անառողջ սովորություններից: Ներկայիս աշխատավայրում Այծեղջյուրներն իրենց կդրսևորեն որպես անփոխարինելի աշխատակից: Կլավանան հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Ղեկավարության լավ տրամադրվածությունից համարձակորեն կարելի է օգտվել աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացման համար:

Կարիճ

Հաջողությունը չի լքի Կարիճներին: Հաջողությունների երկարատև ընթացքը նրանց համար ապահովում է Յուպիտերը, որը համանուն համաստեղություն էր մտել դեռևս 2017թ. հոկտեմբերին: Հունվարին այս նշանի ներկայացուցիչներին կաջակցի նաև Մարսը: Կարմիր մոլորակի էներգիան ուժեղացնում է Կարիճների ակտիվությունը, նրանց մոտիվացնում է և օգնում հաղթահարել խոչընդոտները: Հենց հունվարին է պետք իրավիճակը ձեռքը վերցնել, քանի դեռ մոլորակների դասավորությունը հնարավորություն է տալիս առաջ անցնել մրցակիցներից առանց առանձնակի ջանքերի: Կարիճներին հաջողություն է սպասվում նաև սիրային ոլորտում: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, համատեղ ուղևորություններ և նոր տպավորություններ: Միայնակ Կարիճներին սպասվում են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Հունվարին սկսված սիրավեպը խոստանում է վառ և հիշվող սիրային արկած լինել:

Խեցգետին

Խեցգետիններին կուղեկցի հաջողությունը խոշոր և մանր գործերում: Հունվարի առաջին օրերը կարելի է շատ հաջող համարել ջրային տարերքի ներկայացուցիչների համար: Ամսվա երկրորդ կեսին Խեցգետինները կզգան Սպիտակ Լուսնի աջակցությունը, որը կսրի ինտուիցիան և ինքնադրսևորման պայմաններ կստեղծի: Հունվարը դրական փոփոխություններ կբերի գործնական և սիրային հարցերում: Բեղմնավոր համագործակցությունը դրականորեն կազդի ֆինանսների վրա և նոր հեռանկարներ կբացի: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ կլինեն: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, ընդհուպ մինչև ամուսնության առաջարկություն: Ընտանեկան կյանքը վառ գույներով կներկվի, կուժեղանա հուզական կապվածությունը և սեքսուալ հակումը զուգընկերների միջև:

Առյուծ

Հունվարն Առյուծներին կարիերային աճի հնարավորություն կտա: Հաջողությամբ կլուծվեն անշարժ գույքի հետ կապված հարցերը: Բացառված չէ, որ Առյուծներն առաջիկա ամսում տեղափոխվեն: Հունվարի 31-ին տեղի կունենա լուսնային խավարում կենդանակերպի համանուն նշանում: Կրակի տարերքի ներկայացուցիչների համար դա նշանակալի իրադարձություն կլինի: Երկնային երևույթը կազդի մտերիմ մարդու հետ հարաբերությունների վրա: Ոպեսզի փոփոխությունները բացառապես դրական բնույթ կրեն, Առյուծները պետք է ավելի մեծ ուշադրություն և հոգատարություն դրսևորեն իրենց երկրորդ կեսի հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել