Tert.am-ը գրում է.

Տոնական օրերից հետո ինչպես հեշտ վերադառնալ  աշխատանքային ռիթմին, Tert.am-ի հետ զրույցում սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ մեր օրգանիզմը այս ընթացքում երկու անգամ ենթարկվում է սթրեսի:

«Մարդն առաջին մեծ սթրեսը տանում է աշխատանքից արձակուրդի ռեժիմին անցնելիս և երկրորդը՝ աշխատանքի վերադառնալիս: Սթրեսը ինքնին նշանակում է օրգանիզմի ադապտացիա փոխվող պայմաններում: Ցանկացած պայման երբ որ փոխվում է, ժամային գոտի լինի, աշխատանքային ռիթմ լինի, օրգանիզմի սնման ռեժիմ լինի, օրգանիզմը սթրես է տանում դրան համարվելիս: Լավ կհարմարվի, թե վատ, կհյուծվի այդ հարմարվելու ընթացքում թե ոչ, կախված է սթրեսի գործոնի ուժգնությունից,  օրգանիզմի ադապտացիոն ռեժիմից և այլն»,-ասաց Վարդանուշ Պետրոսյանը:

Տոնական օրերին անկանոն ու բարձր կալորիական սննդից հետո, ալկոհոլի քանակի չարաշահումից հետո պետք է օրգանիզմը բեռնաթափել՝անցնելով ճիշտ սննդակարգի:

«Առաջինը` հնարավորինս փորձել բուսական, թեթև, քիչ կալորիական, քիչ յուղոտ մսամթերք օգտագործել, հաջորդը` հնարավորինս բուսական թեյեր,ջուր, կիտրոնով ջուր, հեղուկ, որպեսզի այդ հնարավոր կուտակված տոքսինները հեշտությամբ դուրս գան: Ֆիզիկական ակտիվության մասին էլ պետք է չմոռանանք, որովհետև եղանակն էլ տրամադրող է, որպեսզի քայլեն, և ամենակարևորը քնի ռեժիմն է, երբ տոների ժամանակ ուշ են քնում, ուշ են արթնանում: Հնարավորինս քնելու ռեժիմը պետք  է արձակուրդների ժամանակ էլ չփոխվի, եթե իհարկե փոխվում է պիտի արագ վերականագնել»,–ասաց սննդաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել