Իրաքյան Քրդստանում, կարծես թե, կուսակցությունները սկսել են դաշինք կազմել 2018թ. մայիսի 12-ին Իրաքի համապետական ընտրություններին մասնակցելու համար: Գերմանիայից շաբաթ օրը վերադարձած «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության (PUK) առաջնորդ Քոսրատ Ռասուլը, ով այնտեղ էր գտնվում երեք ամսից ավել բուժման նպատակով, հայտարարել է, որ Քրդստանի բոլոր կուսակցությունները պետք է համագործակցեն, որպեսզի կարողանան հետագա քայլերի համար տանել վճռորոշ հաղթանակ իրաքյան համապետական ընտրություններում: Իսկ հետագա քայլեր ասելով ի՞նչ նկատի ուներ կուսակցապետը, չի մանրամասնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել