Հունվարի 6-ին, ժամը 20։48-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-E» մակնիշի 34 CC 185 (վարորդ՝ 1966 թ. ծնված Պ. Գ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 35 FO 131 (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, վերջինս հայտնվել է ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել այն ձորակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել