Մայրիկների համար նախատեսված բրիտնական ChannelMum կայքը հարցում է անցկացրել կանանց շրջանում։ Նրանց առաջարկվել է պատասխանել հարցին, թե ինչ է պետք անել սեքսից հետո՝ արագ հղիանալու համար։ Արդյունքում պարզվել է, որ կանանց 3%-ը ջանում է McDonald’s-ի կարտոֆիլի ֆրի ուտել։

Կարտոֆիլի ֆրի ուտող կանայք կարծում են, որ սննդում աղի բարձր պարունակությունը օգնում է արագորեն հղիանալուն։ Նման նախապաշարմունքի գիտական հաստատում չկա։

Իգական սեռի առավել կրթված ներկայացուցիչներն էլ իրենց կարծրատիպերն ունեն։ Հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ սեքսից հետո առնվազն 3 րոպե օդում «հեծանիվ» վարժություն անելն օգնում է արագ հղիանալուն։ 37 տոկոսն ամեն օր մուգ շոկոլադ է ուտում, նույնքան մարդ արքայախնձորի հյութ է խմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել