ԱՄՆ-ն ահռելի մեծ պարտք ունի, որը կազմում է նրա ՀՆԱ-ի 105%-ը, սակայն սա ոչինչ է Չինաստանի պարտքի դիմաց, որը կազմում է նրա ՀՆԱ-ի 300%-ը: Աշխարհի միջինը մոտ 330% է: Սա նշանակում է, որ եթե հանկարծ խոշոր խաղացողներից ինչ-որ մեկը, այսինքն՝ ԱՄՆ-ն, որոշի խաղից դուրս գալ ու «ֆիշկեքը մանրի», տոտալ ապոկալիպսիսից ԱՄՆ-ն կվերականգնվի մոտ 5 տարում, իսկ Չինաստանը լավագույն դեպքում` 30: Սա քաջ գիտակցելով՝ չինացիք այդ իրենց պարտքի մի ահռելի մասն ուղղել են աշխարհով մեկ՝ հանքեր, ճանապարհներ, նավահանգիստներ ու օդակայաններ գնելու վրա, իսկ տանը՝ այլընտրանքային էներգետիկայի վրա:

Բայց քանի որ բոլորը և առաջին հերթին՝ չինացիք, զգում են, որ Թրամփին պաշտոն տվողները ոնց որ որոշել են «ֆիշկեքը մանրել», աշխարհում սկսում ա եռալ այն ամենն, ինչ կարող էր եռալ: Հյուսիսային Կորեան սպառնում է հարվածել ԱՄՆ-ին, քանի որ ամբողջ Հյուսիսային Կորեան ոչնչացնելու դեպքում աշխարհում մի 10 հոգի յա թարթի, յա չէ: Իսկ եթե հանկարծ կորեական գեթ մեկ հրթիռ հասնի Կալիֆոռնիա, դա հաշված ժամերի ընթացքում ԱՄՆ ՀՆԱ-ն կկրճատի այնքանով, որ նրանք էլ հազիվ մի 30 տարում վերականգնվեն:

Իրանը նույն քայլը կարող է անել ԱՄՆ գլխավոր ռազմաբազա հանդիսացող Իսրայելի նկատմամբ, ու արդեն անում է սաուդիտների նկատմամբ: Սաղ աշխարհով մեկ հակահրթիռային պաշտպանություն շարելու իմաստը հենց դա է եղել, որ ֆիշկա մանրելուց ու խաղից դուրս գալուց ու տաքսի նստելուց երաշխավորված լինես, որ քեզ ռսների, չինացիքի կամ, ասենք, Իրանի մի հատ բալիստիկ հրթիռ չի բռնացնի:

Մեր տարածաշրջանում միջուկային զենքով խփելու մոտիվացիա ու հնարավորություն ունի Իսրայելը: Ու խփելու են նենց տեղ, որ մեզ դրա հետևանքները հաստատ հասնելու ա: Նենց որ, ինձ իհարկե կներեք, բայց եթե եղածը խոզի մսից հրաժարվելն է ու չխմելը, ես մի կերպ կհամակերպվեմ: Չադրաներին էլ էն գլխից կողմ եմ եղել՝ անկախ ամեն ինչից: Եթե կնանիք բողոքեն, կարանք տղերքին էլ մի չադրայանման բան հագցնենք ու հարցը փակենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել