Դեկտեմբերի 28-ին՝ թուրքական ժամանակով ժամը 07:10-ին, Թուրքիայի հարավային Ադանա նահանգի համանուն քաղաքում պայթուն է որոտոցել ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ: Սենհայն թաղամասում տեղակայված տեղական ոստիկանական բաժնմունքի պայթունից զոհեր չկան, կան բազմաթիվ վիրավորներ: 
Պայթունը իրականացրել են PKK-ի զինյալները:
Դեկտեմբերի 28-ին PKK-ի զինյալները հրթիռակոծել են հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում տեղակայված «Զեր Թեփե» և «Կըրմըզիքայա» ռազմակայանները: Զոհվել է 7 և վիրավորել ավելի քան 20 զինվոր թուրքական բանակից:
Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգի Իգդիր քաղաքում PKK-ի զինյալները պայթեցրել են զրահապատ զինվորներ տեղափոխող ամենագնաց: Ամենագնացը զինվորներ էր տեղափոխում Թուրքիա-Իրան սահման: Պայթյունի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել հինգ զինվոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել