Այնպես ստացվեց, որ Ադրբեջանում գրեթե նույն օրվա ընթացքում իրար հակասող երկու դեպք տեղի ունեցավ․ Ադրբեջանցի ուսուցիչը հեռացվեց աշխատանքից խաղաղություն քարոզելու ու պատերազմ չցանկանալու համար, և Ադրբեջանում հերոսացվում է մարդասպան ահաբեկիչ Չինգիզ Գուրբանովը, ով մեկ տարի առաջ այս օրը մի խումբ ահաբեկիչների հետ հարձակվեցին հայկական դիրքերի վրա ու կորուստներ կրելով հետ շպրտվեցին: Գուրբանովին այդպես էլ չհաջողվեց փախչել, ու նրա դիակը մնաց հայկական կողմի մոտ և ամիսներ անց հանձնվեց Ադրբեջանին, ու հենց այդ պահից սկսած նա հերոսացվեց:

Այսպիսով՝ օր ու գիշեր խաղաղությունից ու տարատեսակ պլատֆորմներից խոսող Ադրբեջանը հալածում է խաղաղություն պահանջող երիտասարդին ու հերոսացնում է մարդասպանների ոհմակին:

Եթե Ազիզովն իրականում Ադրբեջանի իշխանության ներկայացումը չէ, ապա պարզ է, թե նրա հետ ապագայում ինչեր տեղի կունենան․ դա հասկանալու համար վառ երևակայություն պետք չէ ունենալ: Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, ով կխոսի հայերի հետ խաղաղ ապրելու մասին, կհալածվի ամենավերջին ձևերով, վերջում էլ անհետ կկորչի կամ կհամարվի լրտես ու ազգային անվտանգության ծառայողների օգնությամբ կլքի այս կյանքը:

Մյուս իրականությունը Գուրբանովինն է: Զինծառայող, ով պատրաստ էր փառքի հասնելու համար հայ սպաներ, նրա նմանները նույնիսկ չեն խնայում սեփական կյանքն ու պատրաստ են մահանալ հանուն այդ փառքի:

Այս իրավիճակում Ադրբեջանում ապրում են բնակչության մեծ մասը: Մի կեսը խաղաղության համար հալածվում է, մյուս կեսը փորձում է հայ սպանել՝ գուրբանովների ու սաֆարովների փառքին արժանանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել