«ՎԻԿ ՄԵԴ» էսթետիկ բժշկության կենտրոնը 2009 թվականից Հայաստանում պլաստիկ վիրահատություններ իրականացնող առաջատար կլինիկաներից մեկն է: Կենտրոնի հիմնադիր Աշոտ Թորոսյանի խոսքով՝ պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում բավական բարձր մակարդակի վրա է և շատ ակտիվ է զարգանում. «Հուրախություն մեզ՝ մեր մասնագետները բավականին որակյալ ու հմուտ են, շատ արագ արձագանքում են այս ոլորտի բոլոր նորություններին և դրանք ներդնում իրենց աշխատանքի մեջ: Կլինիկայում իրականացվում է պլաստիկ վիրաբուժության ողջ ցանկը՝ գլխից մինչև ստորին վերջույթներ, մարմնի արտաքին մակերեսի հետ կապված բոլոր տեսակի շտկող վիրահատություններ»:
Բժիշկ-վիրաբույժ Թորոսյանը վստահեցնում է՝ «ՎԻԿ ՄԵԴ»-ում կան անհրաժեշտ բոլոր տեսակի գործիքներն ու սարքավորումները, որոնք թույլ են տալիս իրականացնել անգամ ամենաբարդ վիրահատությունները. «Մեր կլինիկան հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, ինչպես նաև ուշադիր ու հոգատար բուժանձնակազմն է յուրահատուկ: Ամեն ինչ նրանց ուշադրության կենտրոնում է, արձագանքում են հաճախորդներին շատ արագ: Մեզ մոտ բարձր որոկավորմամբ մասնագետներ են, որոնք, բացի «ՎԻԿ ՄԵԴ»-ից, աշխատում են նաև առաջատար կարդիովիրաբուժական այլ կլինիկաներում: Ունենք ընդամենը երկու հիվանդասենյակ և օրական երկու հիվանդի ընդհանուր ցավազրկմամբ վիրահատելու հնարավորություն: Հոգատար բժիշկների ուշադրության կենտրոնում մեկ կամ երկու հիվանդ է լինում, ինչն էլ ավելի է կրկնապատկում պատասխանատվությունը»:
Աշոտ Թորոսյանի խոսքով՝ իրենց հաճախորդների մոտ 40 տոկոսը արտերկրից են և առավել հաճախ դիմում են քթի, դեմքի, կրծքի մեծացման և որովայնի առաջնային պատի ձգման վիրահատությունների համար. «Այն, ինչը մյուս կլինիկաներում չկա, կա մեզ մոտ: Չեմ ասի, թե գները մատչելի են ու էժան, բայց, իհարկե, ավելի հարմար են, քան ուրիշ կլինիկաներում: Մենք չունենք կողմնակի ծախսեր, և դրա հաշվին միջինից մի փոքր բարձր է, բայց թանկ չէ, քանի որ էժանը որակյալ չի կարող լինել»,- եզրափակեց բժիշկը: