Դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Դիվերսիային մասնակցած ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին մնացել էր հայկական դիրքում:

Ադրբեջանական բանակի սադրանքները տևեցին երկու օր, ինչի հետևանքով երկու օրվա ընթացքում զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական:

Հայաստանի հանրապետության սահմանները թշնամու ահաբեկիչներից պաշտպանելու ընթացքում զոհվեցին՝
Ավագ լեյտենանտ ՇԱՎԱՐՇ Մելիքսեթի Մելիքյանը, 
Շարքային ԷԴԳԱՐ Գրիգորի Նարայանը,
Շարքային ԷՐԻԿ Գարիկի Աբովյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել