Մեկ բաժակ թարմ, համեղ սուրճն առավոտյան կօգնի ձեզ բարելավել առողջական վիճակը։ Ընդունելով սուրճ առավոտյան՝ կոֆեինը, որը գտնվում է սուրճի մեջ, կարող է օգնել ձեր նյութափոխանակությանը։

Բացի այդ՝ խմելով մեկ բաժակ սուրճ՝ կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ավելացրեք մի քանի պարզ բաղադրիչներ ձեր սովորական սուրճի բաժակի մեջ։ Դա կօգնի բարելավել նյութափոխանակությունը, այրել ձեր կալորիաները և վերացնել ձեր ճարպը, որից ձեր մարմինը պարզապես չի կարողանում ազատվել։

Ձեզ հարկավոր է վերցնել դարչին, կոկոսի յուղը և մեղր։ Դուք նաև կարող եք ավելացնել կակաո։

Ահա, թե ինչպես է դա աշխատում։

Դարչին

Դարչինը հայտնի է իր հզոր բուժիչ հատկություններով, այն համարվում է հակաօքսիդանտ և պարունակում է հակաբորբոքային միջոցներ։ Այդ միջոցներն օգնում են պայքարել ինֆեկցիաների և օրգանիզմում առաջացած բորբոքումների դեմ։ Դարչինն օգնում է նվազեցնել շաքարի մակարդակը արյան մեջ, որն էլ իր հերթին օգնում է նվազեցնել ավելորդ քաշը։

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղն առողջ ճարպ է։ Այն ժամանակ, երբ ճարպերի մեծամասնությունը պարունակում է ճարպաթթու, կոկոսի յուղը բաղկացած է ճարպաթթուների միջին շղթայից, որոնք այլ կերպ են կատարում նյութափոխանակությունը։ Նրանք մարսողական համակարգով միանգամից գնում են դեպի լյարդ։ Այդ ճարպերը կամ վերածվում են կետոնե մարմնի կամ օգտագործվում են էներգիա ստանալու համար։ Կոկոսի յուղն ունակ է լավացնել նյութափոխանակությունը, որն էլ շատ կարևոր է ավելորդ քաշից ազատվելու համար։

Մեղր

Մեղրն իր մեջ պարունակում է շաքար։ Նրա համար, որպեսզի կանխի շաքարը, մեր օրգանիզմն օգտագործում է պահպանված վիտամիններ և հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են ճարպն այրելու համար։ Դա օգնում է նվազեցնել վիտամինների և հանքանյութերի քանակը օրգանիզմում։ Մեղրը պարունակում է սնուցող նյութեր, այդ թվում՝ երկաթ, նատրիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ և կալցիում։ Դրանք օգնում են պահպանել հավասարակշռությունը շաքարի և օգտակար նյութերի միջև։

Բաղադրիչներ՝

  • 1 թեյի գդալ դարչին,
  • 3/4 բաժակ կոկոսի յուղ,
  • 1/2 բաժակ մեղր։

Պատրաստումը՝

Խառնեք բոլոր բաղադրիչները միասին, մինչև չստանաք միատարր զանգված։

Պահպանեք այն ամուր փակած բաժակում։

Կիրառումը՝

Երբ դուք կլցնեք թարմ սուրճը բաժակի մեջ, ավելացրեք 1-2 թեյի գդալ այս խառնուրդից տաք սուրճի մեջ։

Խառնեք և խմեք։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել