Դպրոցում գերազանցիկ լինելը չի նշանակում լինել խելացի: Մարդը կարող է վատ գնահատականներ ստանալ, բայց լինել բարձր ինտելեկտով անձ: Հայտնի է, որ ամենահայտնի խելացիները դպրոցում վատ գնահատականներ ունեին: Այս նշանները առանձնացնում են խելացիներին․
Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ
Մեծն փիլիսոփա Սոկրատեսն այս համեստ կերպով էր արտահայտվում ինքն իր մասին: Եթե մարդը խելացի է, նա խոստովանում է իր չիմացությունը: Իրոք խելացի մարդիկ երբեք չեն սահմանափակվում իրենց իմացածով:
Խելացի մարդը պետք է ամենագետ լինի
Ամենագետը չի դադարում քրքրել գրքերը, տեղեկատվական աղբյուրները: Նա միշտ ձգտում է իմանալ ավելին:
Խելացի մարդը կարողանում է աջակցել
Խելացի մարդիկ շատ լավ են հասկանում դիմացինի զգացմունքները և ամեն կերպ աջակցում են վատ դեպքերի ժամանակ: Իրոք խելացի մարդը չի կարող անտարբեր լինել շրջապատի հանդեպ:
Ուրիշների կարծիքը նրանց համար էական չէ
Խելացի մարդը լավ գիտի իր առավելությունները և թերությունները, այդ պատճառով այլոց կարծիքը նրան այնքան էլ չի հուզում, քանզի նա ինքն իրեն օբյեկտիվորեն է վերաբերվում:
Խելացիները չեն վախենում մենակությունից
Մենակ անցկացվող ժամանակը չի անհանգստացնում խելացի մարդուն: Նա այդպես ավելի լավ է վերլուծում իր քայլերն ու անելիքները:
Խելացիներն իրոք ավելի լավ են կողմնորոշվում գիշերային ժամերին
Նման մարդկանց ուղեղը շատ արագ է աշխատում, հատկապես հանգստի ժամերին:
Խելացի մարդիկ կարողանում են նպատակային և իրատես կատակներ անել: