Ընդամենը մի քանի օրից Ամանոր է, ու աղջիկներին հուզող համար մեկ խնդիրը շարունակում է մնալ տոնական օրերին ինքնատիպ ու անմոռանալի տեսք ունենալը: Ինչ ֆորմատով էլ նշելու լինենք տոները, միեւնույն է, անհրաժեշտ է, որ մեր արտաքին տեսքը լինի շքեղ ու առանձնահատուկ: Ուստի ժամանակն է, որ կողմնորոշվենք` ռեստորանային համալիրում, ակումբում, թե պարզապես տանը` ընտանեկան եւ ընկերական ջերմ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Դրանից հետո նոր կարող ենք որոշել` ինչ հագնել Ամանորի գիշերը եւ ինչ համապատասխան աքսեսուարներ կրել: BlogNews.am-ը զրուցել է հայտնի դիզայներների հետ ու ներկայացնում է օգտակար խորհուրդներ:

Արամ Նիկոլյան

Միշտ խորհուրդ եմ տալիս, անկախ նրանից՝ որտեղ են դիմավորում Ամանորը, հետևեն էթիկայի կանոններին: Պետք է լինել անհատ ու տարբերվել միջավայրից, որովհետև մեր ժամանակներում նորաձևությունը նաև դա է պահանջում՝ մի քիչ զերծ մնալ մասսայականությունից: Ինչպես և ցանկացած կարևոր տոնական օր, Ամանորին էլ պետք է հագնվել ըստ պահանջի. եթե կա դրես կոդ, ըստ դրա, եթե չէ, ավելի վառ  ու ուրախ գույների մեջ։ Հատկապես երբ տանն ենք դիմավորում, խորհուրդ եմ տալիս կրել եղնիկներով սվիտրներ և այլն, ու դրանով շեշտել ձեր անհատականությունը: Վերջին շրջանում ինձ մոտ գերակշռում է սև։ Դրա համար ունեմ ընդամենը մեկ բացատրություն. սև գույնի մեջ աշխարհի բոլոր գույներն են, ու կապված հոգեվիճակի ու զգացողության հետъ վերջին մի քանի հավաքածուներումս սևն ու, առհասարակ, մոնոխրոմ գույները գերակշռում են: Հենց դրանով էլ պայմանավորված է այսօրվա հագուստի ընտրությունը: 2018-ի թրենդների մասին խոսելով կնշեմ, որ ձմռանը ակտուալ են գործվածքները՝ սվիտր, ժակետ և այլն: Նորաձև են oversize հագուստները, որոնք չեն ընդգծում մարմինը: Թրենդային են համարվում նաև այն հագուստները, որոնք կազմված են տղամարդու պահարանից՝ կոստյումներն ու դասական տաբատները:

IMG_6959 copyIMG_6932 copyIMG_6941 copyIMG_6949 copy

Արփինե Կոշտոյան

Այս տարի ևս նորաձևությունը չափազանց շռայլ է գտնվել մեր հանդեպ և բազմաթիվ թրենդներ է թելադրել, ինչի  առիթով շատ ուրախ եմ: Այս տարի բավականին ակտուալ են փայլերն ու քարերը: Սա ոչ բոլորին է հոգեհարազատ, իսկ ովքեր չեն սիրում, կարող են նախապատվությունը տալ ավելի կլասիկ՝ թավշյա ոճին, որը դեռ անցյալ տարվանից է թրենդային: Կարելի է նաև դետալային թրենդներից օգտվել, օրինակ՝ փետուրներ, քարիկներով զարդեր և այլն: Կտորների տեսակի առումով Դեղին շան տարին թելադրում է զամշը, թավշային կտորները: Գունային առումով ակտուալ են կարմիրը, որը, կարծես, Ամանորի գույնն է դարձել, զմրուխտականաչը՝ ծովային երանգներով, դարչնադեղինն ու մանուշակագույնը: Իմ առաջարկած զգեստը բավականին շքեղ է Ամանորի գիշերը կրելու համար, հատկապես եթե նախընտրել եք ռեստորանային միջավայրում նշել: Princessa ոճի զգեստով դուք ձեզ իսկական արքայադուստր կզգաք, ու այդ տրամադրությունը կուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում:

IMG_7353 copyIMG_7358 copyIMG_7363 copyIMG_7366 copy

 

Harmony

Harmony նորաձևության տան  կրեատիվ տնօրեն Միքայել Դանիելյանի խոսքով՝ այս տարի նորաձևության միտումների մեջ շատ արդիական են փայլուն կտորները. «Մենք առաջարկում ենք այնպիսի հավաքածու, որը նորաձև է լինելու նաև հաջորդ տարի՝ մինչև 2019 թվականը: Ուլտրանորաձև թրենդներից մեկն է, և մեծապես շեշտադրել ենք հենց Ամանորի համար: Ինչ վերաբերում է գունային գամմային, ապա կարող եմ ասել, որ  արդիական է կարմիր գույնը, արծաթը, կանաչը: Եթե ուշադիր նայենք մի քանի տարվա նորաձևության միտումները, կնկատենք, որ դրանք կրկնվում են: Կա մի երանգ, որը շատ նորաձև է․ կվարցի ու մանուշակագույնի միքսն է: Այն պաստելային երանգ է: Մարդկանց մոտ տարածված է այն տեսակետը, որ Ամանորին պարտադիր պետք է նոր հագուստ կրել, որ գալիք տարվա հաջողությունը ապահովված լինի, բայց իմ կարծիքով ավելի ընդունելի է այն, որ բարի լինեն, դրական էմոցիաներ փոխանցեն միմյանց: Նորաձևության միտումները մնում են իրենց տեղում, բայց ամենակարևորը, որ յուրաքանչյուրն այդ օրը հագնի այնպիսի հագուստ, որն իրեն հոգեհարազատ է ու համապատասխանում է: Կարելի է ուղղակի նորաձևությունից փոքրիկ էլեմենտներ ավելացնել կերպարն ամբողջացնելու և ընդգծելու համար:

IMG_6970 copyIMG_6969 copy

Արմինե Մարտիրոսյան

Մոտեցող 2018 թվականը Դեղին շան տարի է, ու թվում է, թե Դեղին շատ տարին պետք է դիմավորել դեղին գույնով և վերջ, բայց այդ երանգը, ցավոք, բոլորին չէ, որ սազում է: Բարեբախտաբար, 2018-ի գունային գամմաների ընտրությունը բավականին մեծ է: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք դեղին որևէ բան կրել, նախապատվությունը տվեք դեղին ոչ վառ երանգներով աքսեսուարների, օրինակ՝  բրոշի կամ հագուստի պրինտի: Մեր իրականության մեջ Ամանորի գիշերը գերիշխում է կարմիրը: Ինչպես ասում են, կարմիր գույնը Նոր տարին դիմավորելու լավ նշան է, և բոլորս փորձում ենք եթե ոչ կարմիր զգեստ, ապա կարմիր որևէ դետալ անպայման կրել: Պարզ ձևվածքի միատոն զգեստին տոնական լուծում կարելի է տալ աչքի ընկնող որևէ աքսեսուարով: Ցանկալի է, որ այս սեզոնին դա փայլի, ինչքան շատ, այնքան լավ, քանի որ այս սեզոնին փայլերն ամենաարդիականն են: Անցած սեզոնի նորաձև միտումներից կպահպանվեն ծոպերը, թավիշը և փայլերը: Եթե Ամանորը նշում եք տանը, խորհուրդ եմ տալիս կրել հարմարավետ զգեստ, պրակտիկ զգեստին որևէ դետալ ավելացնելով՝ այն դարձնել տոնական, իսկ եթե որևէ երեկույթ եք պլանավորել, ապա հանգիստ կարելի է վառ գույների հագուստ կրել: Թրենդներին պետք է հետևել, սակայն միշտ պետք է հասկանալ՝ ինչ է սազում հենց քեզ, քո կազմվածքին: Ռիսկի չդիմելու համար կարող եք ընտրել դասական ձևվածքի զգեստ որևէ վառ աքսեսուարով: Ուրախ տոներ:

IMG_7391 copyIMG_7393 copyIMG_7390 copyIMG_7372 copy

Արևիկ Սիմոնյան

«Կիվերա Նայնոմիս»-ն առաջարկում է Ամանորը դիմավորել ոսկեգույն, մետալիկ եւ արեւի երանգների մեջ։ Հաջողակ տարի ունենալու համար չենք մոռանում լինել պոզիտիվ եւ Ամանորը դիմավորել բարձր տրամադրությամբ։ 

IMG_6920 copyIMG_6913 copyIMG_6910 copyIMG_6906 copy

Ֆաինա

Որքան շատ փայլ, այնքան ավելի լավ։ Ամանորն այն տոնն է, երբ բոլորը կարող են հագնել այն, ինչ ուզում են, իհարկե, հաշվի առնելով այն վայրը, որտեղ պատրաստվում են դիմավորել այդ օրը: Նոր տարուն արդիական են թավշյա զգեստները: Այս տարի հատկապես նորաձեւ են թավշյա տաբատներն ու պիջակները: Գրեթե ամեն տարի նորաձեւ է լինում նաեւ մորթին: Բայց խորհուրդ չեմ տա 16 տարեկան աղջիկներին հագնել մորթե վերարկուներ: Եթե ամեն դեպքում ցանկանում եք մորթի կրել, ապա դա արեք կեդերի հետ համադրելով: Պաստելային գույները` վարդագույնը, կապույտը եւ բաց դեղինը, նորաձեւ են գարնանը: Իսկ այս սեզոնին, օրինակ, շատ գեղեցիկ են նայվում կապույտ եւ վարդագույն վերարկուները:

IMG_6893 copyIMG_6885 copyIMG_6900 copyIMG_6902 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի
Մոդել՝ Լիլիթ Հարոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել