Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 հերթապահ խումբը «դեղորայքային ինդոքսիկացիա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։10-ի սահմաններում Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ 19-ամյա Բոնուչի Կորադոինը Շևչենկոյի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղորայք է խմել։

Փաստ առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել