Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը Սուդան այցի ընթացքում տեղի իշխանություններին առաջարկել է իրենց տալ Սուակին կղզին, որը նախկինում եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Կատարում և Սոմալիում ռազմաբազա ունեցող Թուրքիան Սուակին կղզում ևս բազա կունենա և իր ռազմանավերի համար նավահանգիստ կկառուցի: Ի պատասխան տարածաշրջանում Թուրքիայի աճող նկրտումներին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի հարցերով պատասխանատու նախարար Ա. Գարգաշը Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին անհապաղ միավորման կոչ է արել:

«Արաբական աշխարհը փակուղի է մտել, և դրա լուծումը որոշ տարածաշրջանային հավակնությունների դեմ միավորումն է: Աղանդավորական և պարտիզանական մոտեցումներն անընդունելի են: Արաբական աշխարհը չի ղեկավարվելու Թեհրանի և Անկարայի կողմից»,- նշել է Ա. Գարգաշը:

Սոմալիում, Կատարում և Սուակինում թուրքական ռազմական ներկայությունը վտանգավոր է դիտարկվում ԱՄԷ-Սաուդյան Արաբիա-Բահրեյն-Եգիպտոս առանցքի կողմից պատրաստվող Աֆրիկյան Եղջյուր-Եմեն ծրագրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել