Oգտագործեք այն, ինչ գիտեք ձեր ու ձեր որակների մասին, որպեսզի 2018-ը դարձնեք արդյունավետ տարի, դուրս գաք սեփական սահմանափակումներից և դառնաք ձեր ավելի լավ տարբերակը։ Իսկ ինչպե՞ս անել դա։

Խոյ

Ոչ մի աշխատանք սարսափելի չէ։ Մի վախեցեք մեկ մակարդակ վեր բարձրանալուց (այո, դա դժվար է ավանդական կամակոր նշանի համար) ու հաճույք կստանաք նոր մարտահրավերներից։ Համարեք, որ նոր մրցույթ եք սկսում։ Միայն թե այս տարի պետք է ձեր կյանքում ճիշտ հավասարակշռություն գտնեք։

Ցուլ

Նոր տարվա սկիզբն իդեալական ժամանակ է, որպեսզի լրիվ կտրվեք անցյալից, իսկ դա հատկապես ճիշտ ու ակտուալ կլինի հատկապես ձեր նշանի համար։ Ցանկացած բացասական էմոցիա կամ դժգոհություն, որ դուք պահել եք ներսում, վերջ կտան ձեր հարաբերություններին, այդ պատճառով էլ ձեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի քննարկեք դրանք ու պարզապես բաց թողնեք ընդմիշտ։

Երկվորյակ

Դուք շատ լավ գիտեք ձեր անձի երկու կողմերը։ Այն բանից հետո, երբ բոլոր արկածներն ու զվարճանքները կմնան հետևում, հիշեք այն մասին, որ պետք է հավաքվեք, դառնաք զուսպ ու ինքնավստահ մարդ։ Այս տարի անպայման օգտվեք ձեր կյանքում հայտնվող ամեն հնարավորությունից։

Խեցգետին

Տնակյաց Խեցգետինները երջանիկ են, երբ շրջապատված են ընկերներով ու ընտանիքով, բայց դա չի նշանակում, որ պետք է օրեր շարունակ մնաք ձեր անկյունում։ 2018-ի ամենասկզբից սկսեք դուրս գալ հարմարավետ փչակից ու ծանոթանալ նոր մարդկանց հետ։ Սոցիալական շրջանակի ընդլայնումը շատ օգտակար կլինի ձեզ համար։

Առյուծ

Դուք կենդանիների ամենաիսկական արքան եք։ Ոչ միայն հպարտ ու համարձակ եք, այլև ժամանակ առ ժամանակ կարող եք մի փոքր ինքնահավան լինել։ Թագը գլխներիդ պահելու համար, դրա փոխարեն հանգստացեք ու սկսեք լսել շրջապատող մարդկանց խորհուրդներն ու կարծիքները. դա ձեզ, անկասկած, շատ արժեքավոր բաներ կտա։

Կույս

Դուք միշտ հոգ եք տանում բոլորի մասին ու ձեր ուսերին չափից շատ առաջադրանքներ եք վերցնում։ Նոր տարին սկսեք «ոչ» բառից. մի վախեցեք այդ բառն արտաբերելուց։ Արդեն վաղուց պետք է սկսեիք հոգ տանել նաև ինքներդ ձեր մասին, որպեսզի կարողանայիք դառնալ ոչ թե երբեք չմերժող հարազատ, ընկեր կամ գործընկեր, այլ պարզապես գոհ մարդ։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել