Հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինին մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Գործն առնչվում է «Բոլորից լավը» մանկական շոուին։ Մարդիկ սկսել են խոսել, որ եթերում հայտնվում են առանց առանձնահատուկ տաղանդ ունեցող երեխաներ։ Բացի այդ ծրագրի ժամանակ նրանց տրվում են միանգամայն տարբեր նվերներ, նկատել են հեռուստադիտողները և բարձրաձայնել այդ մասին Instagram -ում։

Ոմանք ենթադրել են, որ երեխաներին հրավիրում են ծրագրին պայմանավորվածություններով։ Նշվում է, որ առաջին թողարկումների ժամանակ մասնակիցներն իսկապես տաղանդավոր են եղել։

Հեռուստադիտողները նշել են, որ ծրագիրը դիտելը դարձել է անհետաքրքիր։ «Հասկանալի է, որ ոչ բոլորն են հանճար, սակայն եթե արդեն վերցրել եք նրանց նկարահանումների, ապա խրախուսե՛ք միանման»,-ասել է հեուստադիտողներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել