Գոյություն ունեն հավի կրծքամսով աղցանների բազմաթիվ բաղադրատոմսեր:

Ձեզ ենք ներկայացնում դրանցից մեկը. աղցանը ոչ միայն հագեցնող է, այլ՝ նաև գեղեցիկ:

Այսպիսով՝ պատրաստումը սկսում ենք կրծքամսից. վրան աղ ու պղպեղ ենք ցանում, փաթաթում փայլաթիթեղի մեջ և տապակում:

Կարելի է կրծքամիսը տապակել փայլաթիթեղի մեջ անմիջապես մաքուր և չոր տապակում․ այդպես ավելի արագ կստացվի:

Տապակում ենք ամեն կողմից 10 րոպե, փակ կափարիչով, այնուհետև թողնում ենք՝ սառչի ևս 10 րոպե:

Մինչդեռ միսը հովանում է, կտրտում ենք բանջարեղենը: Լավագույն տարբերակն է` մեկ լոլիկ և մեկ վարունգ:

Լվանում ենք նաև հազարի տերևները, ձեռքով մասերի բաժանում և կտրատում ոչ շատ խոշոր:

Փայլաթիթեղը բացում ենք, կրծքամիսը կտրտում բարակ շերտերով:

Վերցնում ենք մեծ սկուտեղ, շաղ ենք տալիս հազարի տերևները և կտրտած բանջարեղենը, ավելացնում ենք միսը: Խառնում ենք:

Կարելի է ավելացնել մայոնեզ կամ ձիթայուղի հետ խառնած մանանեխ:

Կարելի է օգտագործել նաև թթվասեր կամ յոգուրտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել