Վարազաթումբ դիրքը, որը նաև հայտնի է Լելե Թեփե անունով, ապրիլին մեր կորցրած դիրքն էր, այդ դիրքում էին կռվել ու զոհվել մի շարք հերոսներ, չեմ ուզում նրանցից ոչ մեկի անունը առանձնացնել, որպեսզի ոչ մեկին չմոռանամ:

Ես վստահ եմ, որ նշված դիրքը հետ ենք վերցնելու, դա զգում է նաև թշնամին, ու երևի հենց դա է պատճառը, որ փորձում է տեղեկատվական դաշտում պանիկա ստեղծել:

Լելե Թեփե դիրքի մասին հոդվածի վերնագիրը գրված է՝ «Հայերը մտադիր են հետ վերցնել ապրիլին կորցրած այն դիրքը, որի համար 400 զինվոր է զոհվել»: Առաջին հայացքից թվում է, թե հայկական կողմից այդ դիրքում ապրիլին 400 զինծառայող է զոհվել, սակայն միայն նյութի վերջում է նշվում, որ խոսքն Արցախյան ազատագրման մարտի մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել