Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

ԱԻՆ փոխանցմամբ, Երևանում դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել