ՄԱԿ Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստ է գումարելու Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձև ընդունելու համար։ ԱՄՆ-ն անվտանգության խորհրդում վետո է կիրառել և պատմության ընթացքում 11-րդ անգամ Գլխավոր ասամբլեան, ըստ էության, հաղթահարելու է ԱԽ «վետո»-ն ձայների մեծամասնությամբ։ Սա չափազանց բարդ իրավիճակ է, քանի որ, ըստ էության, գոտկատեղից ցած հարված է ԱՄՆ-ին։ Վստահ եմ՝ ամերիկյան «վետո»-ն ԳԱ-ն հաղթահարելու է։ Վստահ եմ՝ Հայաստանը կողմ է քվեարկելու Երուսաղեմը «չճանաչելու» վերաբերյալ բանաձևին, քանի որ Նալբանդյանի հայտարարությունը կա, և մեր դիրքորոշումը հայտնի է։ Մի խոսքով՝ Թրամփն ու Նեթանյահուն մեզ չեն ներելու, ինչպես և չեն ներելու աշխարհի պետությունների հիմնական մասին։ Ի դեպ՝ Թրամփն անձամբ հետևելու է քվեարկությանը և գրանցելու է այն երկրների անունները, որոնք ԱՄՆ դիրքորոշմանը դեմ են քվեարկելու, այսինքն՝ բանաձևին կողմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել