Խոյ

Միայն այն փաստը, որ հորոսկոպի առաջին նշանը Խոյն է, արդեն հուշում է մեզ նրանց տաղանդի մասին․ Խոյերն ի ծնե լիդերներ են, ովքեր ունակ են ղեկավարելու մարդկանց։

Ցուլ

Ցլերի մոտ ակամա շատ լավ է ստացվում խոհարարությունը։ Համեղ ուտելիքներ պատրաստելու համար նրանց ոչ մի դասընթաց կամ խորհուրդ անհրաժեշտ չէ։

Երկվորյակներ

Երկվորյակներն էլ շատ կրեատիվ են։ Նրանք միշտ ունեն շատ յուրօրինակ մտքեր։ Որևէ հետաքրքիր լուծում պահանջող հարցի հետ առնչվելիս անպայման խորհրդակցեք Երկվորյակի հետ։ Նրանց մոտ սովորաբար լավ է ստացվում նկարելն ու, առհասարակ, արվեստով զբաղվելը։

Image result for creative person

Խեցգետին

Խեցգետիններն էլ շատ զգացմունքային մարդիկ են։ Նրանց մոտ շատ լավ է զարգացած ինտուիցիան, ինչի շնորհիվ կարողանում են կանխազգալ իրադարձությունների հաջորդականությունը։

Առյուծ

Առյուծները հայտնի են իրենց վառ անհատականությամբ։ Առյուծին տվեք մի կտոր հին, մաշված թուղթ, և նա դրանից կպատրաստի մի հետաքրքիր իր։ Բացի այդ՝ Առյուծները ևս մի թաքնված տաղանդ ունեն․ նրանք կարողանում են իրենց տարբերվող էությամբ գրավել մյուսների ուշադրությունն ու ազդել նրանց վրա։

Կույս

Հորոսկոպի այս նշանները շատ բծախնդիր են։ Նրանք նաև շատ պատասխանատու են։ Եթե կա մի բան, որը մանրակրկիտ աշխատանք է պահանջում, ապա միանգամից դիմեք Կույսի․ դա նրանց տաղանդն է։

Related image

Կշեռք

Կշեռքներն այնքան հանգիստ ու հավասարակշռված մարդիկ են, որ նրանց բարկացած տեսնելը գրեթե անհնար է։ Եթե նյարդային եք կամ այլ խնդիրներ ունեք, ապա խոսեք Կշեռքի հետ․ հանգստացնելն ու դրական էմոցիաներ փոխանցելը նրանց բնատուր պարգևն է։

Կարիճ

Կարիճներն ամենակարող են, որն էլ նրանց թաքնված տաղանդն է։ Անկախ ոլորտից՝ նրանք կարող են ամեն ինչ անել ու հասնել ամեն ինչի, միայն թե ցանկանան։

Աղեղնավոր

Աղեղնավորները ևս շատ պատասխանատու մարդիկ են։ Նրանց տաղանդն այն է, որ կարողանում են շահել ցանկացած մարդու վստահությունը, անգամ՝ ամենակասկածամիտներինը։

Image result for sociable attractive person

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար լավագույն մասնագիտությունը հոգեբանությունն է, քանի որ նրանք կարողանում են հեշտությամբ հաղորդակցվել մարդկանց հետ և օգնել ազատվել բարդույթներից։

Ջրհոս

Ջրհոսների տաղանդն էլ այն է, որ գրավում են մարդկանց։ Բոլորը, անկախ բնավորությունից, ցանկանում են շփվել Ջրհոսների հետ, ընկերանալ նրանց հետ։

Ձկներ

Ձկներն էլ շատ լավ կարողանում են ձեռագործ իրեր պատրաստել։ Նրանց ձեռքից ամեն ինչ գալիս է, այսինքն՝ եթե նրանց տաք անհրաժեշտ նյութեր, ապա կարճ ժամանակում որևէ կրեատիվ բան կպատրաստեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել