Որքան լավ է, երբ մեր կյանքում ամեն ինչ հրաշալի է: Բայց մարդկային ոչինչ մեզ օտար չէ, և երբեմն մեզ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան բարկացնում է և հունից հանում: Եվ այսպես՝ ի՞նչն է մեզ նյարդայնացնում՝ ըստ կենդանակերպի նշանի, որի ներքո ծնվել ենք:

Խոյ

Խոյերն առանձնանում են զսպվածությամբ, իսկ նրանց էնտուզիազմը նման է լուցկու, որը բռնկվելով՝ արագ հանգչում է: Եթե նրանք որոշել են որևէ խիստ կարևոր խնդիր լուծել կամ առաքելություն կատարել և արդեն մտել են հունի մեջ, իսկ դուք պատահաբար նրանց ընդհատում եք, ապա դուք հաստատ նախանձելի վիճակում չեք․ Խոյերի համար դրանից մեծ հանցագործություն չկա: Ձեզ վրա անմիջապես կթափվի բարկության մի հսկա ջրվեժ: Նաև Խոյերին հունից հանում է հնարավորության բացակայությունը՝ ստանալ այն, ինչ նրանք ցանկանում են:

Ցուլ

Ցլերին շատ բան պետք չէ․ միայն տվեք նրանց հաստատունության և հանգստի զգացողություն: Բայց եթե նրանց կյանքում հանկարծ ինչ-որ բան փոխվում է, փոփոխություններին արձագանքում են նյարդայնորեն՝ դողացող ձայնով: Երբեք և ոչ մի պարագայում մի խառնվեք Ցլերի կյանքի մեջ և չներխուժեք այնտեղ ինչ-որ փոփոխություններով: Նրանք բոլորովին չեն սիրում նմանատիպ անակնկալներ, և ավելին՝ տանել չեն կարողանում, երբ իրենց վրա ճնշում են գործադրում:

Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչներին ամենից շատ վախեցնում է այն, որ նրանք երկար ժամանակով կարող են «կախված մնալ» ինչ-որ իրավիճակում կամ ստիպված կլինեն անբովանդակ կյանք վարել տաղտկալի, միօրինակ և հոգնեցնող աշխատանքում: Երկվորյակները շատ հետաքրքրասեր են, և նրանց հետաքրքրում է ամբողջ աշխարհը: Եթե ցանկանում եք ազդել նրանց նյարդերի վրա, տվեք նրանց խնդիր, որը կատարելով՝ նրանք նույնիսկ արևի լույս չեն կարող տեսնել:

Խեցգետին

Նրանք իրոք զգայուն են և էմոցիոնալ, և նրանց համար հատկապես կարևոր են այլ մարդկանց հետ հարաբերությունները: Խեցգետինները սրբորեն հավատում են իսկական ընկերությանը և անսահմանորեն վստահում են իրենց հարազատներին և մտերիմներին: Սակայն զգույշ եղեք․ եթե նրանք իմանան, որ իրենց դավաճանում են, նրանք դառնում են բարկության մարմնացում:

Առյուծ

Առյուծները ցանկանում են ապացուցել ուրիշներին, որ իրենք ավելի լավն են բոլորից: Նրանց դուր է գալիս, երբ բոլորը գնահատում և հիանում են նրանցով: Զգույշ եղեք, եթե պատահաբար անտեսել եք և ուշադրություն չեք դարձրել նրանց: Այդ ժամանակ Առյուծները վեր են ածվում իսկական գազանների: Նրանք տառացիորեն կանցնեն ամեն ինչի վրայով, միայն թե վրեժխնդիր լինեն իրենց նեղացնողներից:

Կույս

Կույսերի բնութագրական գծերից են գիտակցականությունը և հրաշալի կազմակերպվածությունը: Նրանք հույսները չեն դնում ուրիշների վրա, այլ գերադասում են գործել ինքնուրույն: Անմիջապես, երբ նրանք ստանում են հանձնարարությունը, կարելի է չկասկածել՝ նրանք անպայման այն կհասցնեն ավարտին: Նրանց չափազանց նյարդայնացնում է այն փաստը, որ ինչ-որ մեկը կարող է խառնվել այդ գործընթացին կամ ընդհանրապես խլել իրենց աշխատանքը:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել