«Վերվարածներին» 10 տարվա հեռավորությունից փոխարինելու եկած «Անուղղելիները» ապացուցեց, որ «լավագույն նորը լավ մոռացված հինն է»: Սերիալը սիրվեց միանգամից, կարելի է ասել՝ կրկնելու ճանապարհին է այն հաջողությանն ու ռեկորդային վարկանիշը, որը գրանցել էր առաջին հումորային հեռուստասերիալը: «Անուղղելիների» գերդաստանում օրերս անասելի իրարանցում էր, որի ականատեսն է եղել նաև BlogNews.am-ը: Արբին, Անթառամը, Ճըպլը, Լիպոն ու մյուսները պատրաստվում են Ամանորին, նրանց տուն է ներխուժել կախարդանքը, որը բոլորին կերպարանափոխել է: Ի՞նչ անակնկալներ ու անսպասելի զարգացումներ են սպասվում հեռուստադիտողին ամանորյա ֆիլմում. սցենարիստները փակագծերը բացել չեն ուզում, միայն խորհուրդ են տալիս ուշի-ուշով հետևել «Շանթ»-ի տոնական եթերին՝ հետաքրքիր և ծիծաղաշարժ երեկո ունենալու համար: Իսկ մինչ կմոտենա Նոր տարվա գիշերը, առաջարկում ենք դիտել «Անուղղելիների» գունեղ ու տոնական ֆոտոշարքը:

IMG (1) copyIMG (2) copyIMG (3) copyIMG (4) copyIMG (5) copyIMG (7) copyIMG (10) copyIMG (12) copyIMG (13) copyIMG (14) copyIMG (17) copyIMG (18) copyIMG (19) copyIMG (20) copyIMG (21) copyIMG (22) copyIMG (23) copyIMG (24) copyIMG (26) copyIMG (27) copyIMG (30) copyIMG (32) copyIMG (33) copyIMG (36) copyIMG (38) copyIMG (40) copyIMG (41) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել