Հայերի վերաբերյալ թուրք-ամերիկյան առաջին քաղաքական «փոխհրաձգությունը», 1893թ։

«Թուրքիան դժգոհում է, որ իր հայ հպատակները քաղաքացիություն են ստանում այս երկրում ոչ բարեխղճության հիման վրա, այլ որպեսզի հետո վերադառնան իրենց ծննդավայրեր և խռովություններ կազմակերպեն: Այս դժգոհությունն առանց հիմնավորման չէ: Այս երկրում հայերեն լեզվով հրատարակված ամսագիրն իր ընթերցողներին հստակորեն խորհուրդ է տալիս իրագործել, կազմակերպել և մասնակցել Արևելյան նահանգներում թուրքական իշխանությունների դեմ շարժմանը: Օսմանյան կայսրությունը հայտարարել է 1868 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում բնակություն ստացած հայերից գույքը բռնագանձելու իր մտադրությունից հրաժարվելու մասին․․․
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև քաղաքացիության վերաբերյալ պայմանագիր չկա, Կոստանդնուպոլսի մեր նախարարին հանձնարարվել է, որ, ճանաչելով կառավարության իրավունքը հայտարարած քաղաքականության նկատմամբ, նա պետք է պաշտպանի նրանց (ԱՄՆ հայ քաղաքացիներին) անպարկեշտ և կոշտ վերաբերմունքից»։

ԱՄՆ նախագահ Քլիվլանդի ուղերձն ԱՄՆ Կոնգրեսին, դեկտեմբեր 1893թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել