Հարվի Վայնշթեյնի շուրջ սկանդալի աղմկոտ ակորդ էր Սալմա Հայեկի՝ The New York Times-ում հրապարակված էսսեն, որում դերասանուհին մանրամասնորեն և շատ անկեղծորեն պատմել է պրոդյուսերի ոտնձգութունների մասին «Ֆրիդա» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Հայեկի խոստովանությունն առաջացրել է գործընկերների հիացմունքը և աջակցությունը: Նրան իրենց հիացմունքն են հայտնել այդ թվում՝ Անտոնիո Բանդերասը և Ջեսիկա Չեսթեյնը:

Տպավորված է նաև Պենելոպա Կրուզը, ով իր ինսթագրամյան էջում հրապարակել է Հայեկի լուսանկարը նրա էսսեյից այս մեջբերմամբ. «Ինչո՞ւ մեզնից շատերը, կանայք արվեստում, պետք է նվաճեն իրավունքը պատմելու այն, ինչ ուզում ենք, չէ՞ որ մեք այդքան շատ բան կարող ենք տալ… Քանի դեռ կինոինդուստրիայում հավասարություն չլինի, մեր համայնքը կմնա բերրի հող գիշատիչների համար»: Կրուզը հավելել է. «Սիրում եմ քեզ, իմ հրաշալի ընկերուհի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել