shamshyan.com-ը գրում է
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մ6 միջպետական ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 GZ 630 համարանիշի ավտոմեքենայով, կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, և մոտ 10 մետր կողաշրջված վիճակում առաջ ընթացել և հայտնվել ճամփեզրին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ՃՈ նույն դասակի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել