Թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 15-ին, ելույթ ունենալով Ստամբուլում, Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է. «Եթե մենք կորցնենք Երուսաղեմը, ապա չենք կարողանա պաշտպանել Մեդինան։ Եթե կորցնենք Մեդիանան, ապա կկորցնենք Մեքքան և Քաաբան։ Մեր վրա անընդհատ հարձակվում են, որովհետև մենք կառուցում ենք ուժեղ Թուրքիա»։
Թուրքիայի բռնապետը կրկին առաջ է տանում իր նեոօմնանիզմի քաղաքականությունը։ Հենց սրանով է պայմանավորված, որ Էրդողանը բոլոր մահմեդականների համար մեծ խնդիր հանդիսացող Երուսաղեմի կարգավիճակը դարձնում է զուտ Թուրքիայի խնդիր, քանի որ մինչև 1920 թ․-ի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի ստորագումը վերը նշված մահմեդական բոլոր սրբավայրերը եղել են թուրքերի՝ Օսմանյակ կայսրության վերահսկողության տակ։
Թուրքիայի բռնապետի նեոօմսանիզմի և նեոպանթյուրքիզմի քաղականաությամբ է նաև պայմանավորված վերջինիս հայտարարություններն այն մասին, որ Հալեպը, Նախիջևանը, Մոսուլը, Բաթումը թուրքերինն է։ Վերջին երկու տարվա մեջ Էրդողանը բազմիցս է այսպիսի հայտարարություններով «տարածքային պահանջներ» ներկայացրել հարևան երկրներին։ Իսկ վերջերս էլ պաշտոնական այցով Աթենքում գտնվող Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է վերանայել 1923 թ․-ի հուլիսի 24-ին ստորագրված Լոզանի պայմանագիրը։
Թուրքիայի առաջնորդի այս հայտարարությունը բացասական կընդունվի ոչ միայն Իսրայելում և ԱՄՆ-ում, այլև Սաուդյան Արաբիայում, որը ևս ձգտում է դառնալ սուննի մահմեդականների միակ առաջնորդ երկիրն աշխարհում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել