• Չի կարելի դիմավորել Նոր տարին պարտքերով կամ դատարկ գրպանով:
• Չի կարելի Ամանորը դիմավորելուց անմիջապես հետո աշխատել (լվանալ, մաքրել, սրբել):

• Չի կարելի աղբը թափել ամանորյա գիշերը:
• Չի կարելի դիմավորել Նոր տարին անմաքուր տանը:

• Չի կարելի Նոր տարվա օրը կոճակներ կարել:

• Չի կարելի դեկտեմբերի 31-ին կամ հունվարի մեկին նորոգել կամ գնել կոշիկներ:

• Չի կարելի Նոր տարվանից առաջ դեն նետել հին հագուստն ու կոշիկները:

• Չի կարելի Ամանորի գիշերը վիճել և գոռգոռալ:

• Չի կարելի Նոր տարին դիմավորել մենակ:

• Չի կարելի, որ ամանորյա սեղանը դատարկ լինի:

• Չի կարելի ուտելիքները պատրաստելիս կտրել մատները:

• Չեն կարող սեղանի շուրջ միայն կանայք նստել:

• Չի կարելի կոտրել ափսեներ:

• Չի կարելի ոչինչ կոտրել:

• Չի կարելի հագուստի վրա փակցնել քորոց, կեռմայր (булавка):

• Չի կարելի կտրել մազերն ու եղունգներն ամանորյա գիշերը:

• Չի կարելի ամանորյա գիշերը լվանալ գլուխը:

• Չի կարելի դիմավորել Նոր տարին հին հագուստով:

• Չի կարելի հագնել սև:

• Չի կարելի նվիրել գրքեր:

• Չի կարելի չճանապարհել հին տարին:
• Չի կարելի Նոր տարվա օրը կնոջ թողնել, որ առաջինը մտնի տուն:

• Չի կարելի սեղանի շուրջ բարձր երգել:

• Չի կարելի հայհոյել:

• Չի կարելի երազանք չպահել Նոր տարին ազդարարելուց առաջ՝ ժամացույցի սլաքները հաշվելիս:

• Չի կարելի պահել երազանք, որը կսկսվի «չ…»-ով:

• Չի կարելի որևէ մեկին պատմել երազանքների մասին:

• Չի կարելի Նոր տարվա գալուց հետո անմիջապես դուրս նետել եղևնին:

• Չի կարելի փչել ամանորյա մոմերը և դեն նետել առանց մինչև վերջ վառվելու:

• Չի կարելի ափսոսել անցնող տարվա համար:

• Չի կարելի չհամբուրել մտերիմներին:

• Չի կարելի նվերներ չանել:

• Չի կարելի Նոր տարին ազդարարող սլաքների ժամանակ լաց լինել:

• Եվ ամենակարևորը՝ Չի ԿԱՐԵԼԻ ուղղակի չդիմավորել Նոր տարին:

Կհետևեք այս խորհուրդներին, թե ոչ, որոշեք ինքներդ: Կարևորը՝ ինքներդ գոհ լինեք հին տարուց և երջանիկ դիմավորեք գալիք տարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել