Կանացի կերպարը համաշխարհային գրականության մեջ համարվում է ամենաքննարկվողն ու ինտրիգայինը: Ամբողջ աշխարհից լավագույն գրողներն ու պոետները գովերգել, սիրել, ատել են կանանց՝ ամեն ինչ, միայն թե ոչ անտարբերություն: Կանայք աշխարհում տեղի ունեցող բոլոր դժբախտությունների պատճառն են, բայց նույն ժամանակ բոլոր դժբախտությունների դարմանն են:

Մենք հավաքել ենք հայտնի գրողների 10 հզոր մեջբերումներ՝ մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչների մասին:

Ո՞վ է տղամարդկանցից իջել խավարի մեջ և վերադարձել այնտեղից որդու կամ դստեր հետ, ինչպես դա անում են կանայք: Այդ քնքուշ, ժպտացող արարածները տիրապետում են բարի մի գաղտնիքի: Այդ հրաշալի ժամերը, որոնք որդեգրել են ժամանակը, նրանք կերտում են մարմին, որին վիճակված է կապել անվերջություններ: Շնորհը նրանց մեջ է, նրանք ընդունել են հրաշքի ուժը և այլևս չեն մտածում այդ մասին: Ինչո՞ւ մտորել ժամանակի մասին, եթե դու ինքդ ժամանակն ես, եթե ջերմության և կյանքի մեջ ձևացնում ես քեզ ակնթարթային մի պահ:

Ռեյ Բրեդբերի

Բոլոր կանայք տարբեր են: Հիմնականում նրանք թվում են լավի և վատի, կախարդականի և սարսափելիի համադրություն: Ի դեպ՝ ես ուրախ եմ, որ նրանք գոյություն ունեն:

Չարլզ Բուկովսկի

Կնոջն անհնար է հաղթել: Եթե դուք անախորժություններ չեք սիրում, ապա նույնիսկ չեք էլ փորձի:

Ուիլյամ Ֆոլկներ

Կանացի բնազդը շատ ավելի հզոր է մեծագույն մարդկանց հեռատեսությունից:

Օնորե դե Բալզակ

Կինը երբեմն կարող է խոստովանել իր մեղքերը, բայց ես չեմ ճանաչել թեկուզ մեկին, ով կխոստովաներ իր թուլությունները:

Բերնարդ Շոու

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել