Tert.am-ը գրում է.

Եթե չլիներ Թուրքիայի իշխանությունների միջամտությունը՝ Թուրքիայի հայությունն այս շաբաթ կընտրեր իր նոր պատրիարքին, սակայն դա այդպես էլ չիրականացավ, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

«Այս շաբաթ նոր պատրիարքն արդեն կարող էր ընդունել շնորհավորանքները: Ցավոք, դա այդպես էլ տեղի չունեցավ: Հրապարակված որևէ պաշտոնական հայտարարություն չկա, սակայն ընտրությունների անցկացման համար պատրիարքարանի կողմից Ստամբուլի նահանգապետարան ու երկրի ներքին գործերի նախարարություն ուղարկված նամակն այդպես էլ պատասխան չի ստացել», - գրում է պարբերականը:

«Ակօսի» խմբագրակազմի անունից պարբերականում հրապարակված անդրադարձում կրկին հարց է ուղղվել երկրի իշխանություններին՝ ինչու Թուրքիայի հայ համայնքին թույլ չի տրվում ընտրել իր պատրիարքին այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Արևմտյան Թրակիայի մահմեդականները չեն կարողանում հոգևոր առաջնորդ ընտրել, և դա Հունաստանի կողմից Լոզանի պայմանագրի կոպիտ խախտում է:

Օրեր առաջ Թուրքիայի ՆԳՆ-ին նույն հարցն ուղղել էր Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել