168.am-ը գրում է.

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին Հայ Ազգային Կոնգրեսից, հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:

Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել