Թուրքիայում ԱՄՆ հաջորդ դեսպանին լուրջ փորձություններ են սպասվում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ նախկին դեսպանին Էրդողանը համարում էր անձնական թշնամի, իսկ ԱՄՆ քաղաքականությունը՝ թշնամական։ Էրդողանը դեսպան Բասսին չի էլ ընդունել առաքելության ավարտի կապակցությամբ։ Ավելին` դեսպան Բասսին հորդորել են այլևս երբեք չվերադառնալ Թուրքիա որևէ կարգավիճակով։ Բասսը շուտով կնշանակվի ԱՄՆ դեսպան Աֆղանստանում։ Կարծում եմ` սա ավելի դյուրին առաքելություն է, քան Թուրքիայում ԱՄՆ դեսպան լինելը, գոնե թուրք-ամերիկյան հարաբերությունների այս փուլում։ Մոտ ժամանակներս նոր դեսպանի թեկնածությունը Թրամփը կուղարկի Սենատ, իսկ թուրք-ամերիկյան խնդիրների ծավալն այնքան մեծ է, որ կծիկը մոտակա տասը տարում քանդել չի հաջողվի։ Չեմ բացառում նաև Հոգլանդի և Բրայզայի պատմության կրկնությունը, սակայն այս անգամ ոչ միայն հայկական, այլև թուրքական լոբբինգի աշխատանքի շնորհիվ։ Նայած` ով է լինելու դեսպանի նոր թեկնածուն և նայած` ինչպիսի վերաբերմունք կունենա նրա նկատմամբ անձամբ Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել