Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության (HDP) ձերբակալված համանախագահ Սելահաթին Դեմիրթաշին թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս մասնակցել սեփական դատավարություններին, փոխարենն առաջարկում են օգտվել աուդիո-վիզուալ համակարգից դատական նիստերին հետևելու համար, որից հրաժարվել է Դեմիրթաշը:
Նա այս առիթով ասել է.
«Թուրքական դատական համակարգն ինձ մեղադրում է իրավապահ մարմիններից փախչելու և թաքնվելու մեջ, բայց արդեն 13 ամիս է, ինչ այդ նույն համակարգը փախչում է ինձանից»:
Դեմիրթաշին ձերբակալել էին 2016թ. նոյեմբերի 4-ին ահաբեկչություն քարոզելու, հասարակական կարգը խախտել հրահրելու և ահաբեկչական կառույցների հետ համագործակցելու մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել