Դարեր շարունակ մարդիկ վախեցել են մահից և փնտրել տարբերակներ՝ խուսափելու այն աշխարհ գնալու ցավից: Հիմա դա դարձել է հնարավոր:

Ֆիլիպ Նիտշկեն բժիշկ է, ով կողմ է էվթանազիային: Նիդերլանդների ինժեներների օգնությամբ նա ստեղծել է մի սարք, որը թույլատրում է ծանր հիվանդ մարդկանց մահանալ հաշված վայրկյանների ընթացքում:

Այն տպված է 3D պրինտերով և բաղկացած է ազոտի տարայից: Մարդուն տեղավորում են այնտեղ և կոդի միջոցով միացնում համակարգը, որը ներս է տեղափոխում հեղուկ ազոտը: Մարդը շատ կարճ ժամանակ անց մահանում է թթվածնի պակասից և ըստ բժիշկների՝ շատ արագ ու անցավ: Այս սարքի մեջ կա սեղմակ, որը հիվանդը կարող է սեղմել, երբ մտափոխվում է. եթե հանկարծ նա հետ կանգնի մտքից, կարող է արագ սեղմել և կանգնեցնել մահվան ընթացքը: Վթարային պատուհանը միանգամից աշխատում է սեղմակի ակտիվացման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել