Թբիլիսիում դատվում է բժիշկ Ֆարման Ջեյրանլին, ում 2017 թվականի մայիսի 23-ին ձերբակալել են Վրաստանի իրավապահ մարմինները: Խնդիրն այն է, որ այն կլինիկան, որտեղ աշխատում է Ջեյրանլին և հանդիսանում է նաև կլինիկայի ղեկավարներից մեկը, մեղադրվում է ապօրինի փոխպատվաստումներ անելու մեջ: Օպերացիաներից երկուսի դեպքում հիվանդները մահացել են: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է Ֆարման Ջեյրանլին:

Սակայն բժիշկը հերքում է նման լուրերը և պնդում է, որ իր դեմ կատարվող դատական գործընթացը Իլհամ Ալիևի պատվերն է: Ջեյրանլին սովորել է Ադրբեջանի բժշկական համալսարանում: 1993 թվականից աշխատել է Ադրբեջանում: 1995 թ. դարձել է Մ. Թորչուբաշևի անվան գիտական եւ վիրաբուժական կենտրոնի տնօրեն: Նա Ադրբեջանի առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժն էր:

Բժիշկը նշում է, որ Ալիևի հրամանով իրեն հետապնդել ու այժմ էլ պատանդի կարգավիճակում պահում են իր ընդդիմադիր հայացքների համար: Սակայն ինքը երբեք կապ չի ունեցել ապօրինի գործունեության հետ, ավելին ՝ երբեք աշխատանքի վայրում աչքի չի ընկել իր քաղաքական հայացքներով, սակայն այդ ամենի վրա Վրաստանի ղեկավարությունն աչք է փակել ու զրկել է իրեն ազատությունից երկրորդ երկրի նախագահի հրամանով:

Բժշկի հետ ոչ մի հանդիպում չի թույլատրվում: Ամսական երեք անգամ թույլատրվում է հեռախոսազանգի հնարավորություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել