Ինչպես հայտնի է բոլորին, շուկայում վաճառվող կարագը պատրաստվում է պաստերացված կաթից և այդքան էլ հագեցած չէ օգտակար նյութերով, այդ իսկ պատճառով էլ տնական պայմաններում պատրաստված կարագը շատ ավելի օգտակար է, պարունակում է զանազան վիտամիններ և հանքանյութեր։ Եվ վերջապես, տան պայմաններում կարագ պատրաստելը շատ ավելի մատչելի է, քան դա խանութից գնելը։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում «իսկական» կարագի առավելությունները, ինչպես նաև դա տնային պայմաններում պատրաստելու բաղադրատոմսը, ինչի համար Ձեզ պետք կլինի ընդամենը 15 րոպե։

Բնական կարագը պարունակում է A վիտամին, որն առաջնային նշանակություն ունի, երբ խոսքը մարդու աչքերի, հյուսվածքների, մեմբրանների, ատամների և մաշկի առողջության մասին է։

Բնական կարագի առավելությունները՝

  • Այն պարունակում է լեցիտին, ինչը շատ կաևոր է խոլեստերինի յուրացման գործընթացում։
  • Դրա պարունակած  A վիտամինը շատ կարևոր է վահանագեղձի և մակերիկամների առողջության համար։
  • Այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ։
  • Այն K և E վիտամինների լավ աղբյուր է։
  • Կարագը կանխարգելում է ստամոքսաղիքային վարակները։
  • Այն կանխում է ատամների թուլացումը։
  • Կարագը պարունակում է D վիտամին, որը խթանում է կալցիումի ճիշտ յուրացումը։
  • Այն ամրացնում է իմունային և մկանային համակարգերը։

Ինչպե՞ս տանը կարագ պատրաստել

Բաղադրիչներ

  • սերուցք (сливки) կամ տնական թթվասեր՝ 1լ
  • Ծովի աղ․ քանակն՝ ըստ նախասիրության

Պատրաստման եղանակ

  • Սկզբի համար սառեցրեք սերուցքը և մանրակրկիտ կերպով խառնեք այն (դա կարելի է անել բլենդերի կամ հարիչի միջոցով) մոտ 10 րոպե, ինչից հետո կստանաք ավելի խիտ զանգված։
  • Շարունակեք հարել այնքան, մինչև զանգվածը հատիկավոր դառնա և սկսվի բաժանվել։ Մի մասը կդառնա կարագ, իսկ մնացած մասը, որը հեղուկ է, պետք է ընթացքում հեռացնել։
  • Վերջում կրկին քամեք ստացվածն ու առանձնացրեք կարագը, հետո կարագը լվացեք սառը ջրով այնքան, մինչև ջուրը սկսի չփոխազդել և չվերցնի կարագի գույնը։

Տնական, օրգանական կարագն ունի պահպանման ավելի երկար ժամանակ, այն է՝ 2-3 ամիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել