Բանանը համարվում է ամենահամեղ և օգտակար մրգերից մեկը: Այն ունի բարձր սննդային արժեք և բավականին էժան է, ինչը թույլ է տալիս այն օգտագործել մեր առօրյա կյանքում շատ ավելի հաճախ: Սակայն վերջին տարիների հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ բանանի բերքի համարյա 52%-ը ենթակա չէ սննդի մեջ օգտագործելու:

Բանն այն է, որ նրա պլանտացիաներում հայտնաբերվել է Fusarium տեսակի սունկը, որը ոչնչացնում է բանանի բերքը: Այս սնկով վարակված մրգերն ուղղակի չորանում են: Եթե գիտնականները չհայտնաբերեն բանանի բուժման միջոցը, ապա շատ մոտ ապագայում մոլորակը կարող է զրկվել բանանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել