Երիտասարդ չինուհի Ցյան Հունյանի պատմությունն արդեն հազարավոր հաշմանդամ մարդկանց է ոգեշնչել։ 2000 թվականին՝ 4-ամյա հասակում, ավտոճանապարհային պատահարի պատճառով աղջիկը կորցրել է երկու ոտքերը։ Դժվար է պատկերացնել այնպիսի մարդու, ով նրա փոխարեն չհանձնվեր, սակայն Ցյանը հեշտ հանձնվողներից չէ։

Ցյանի ծնողները շատ աղքատ մարդիկ են, ովքեր ապրում էին Յուննան նահանգի հյուսիսային շրջանում։ Այդ իսկ պատճառով էլ աղջիկը չէր կարողանում պատշաճ բժշկական օգնություն ստանալ և շատ հաճախ տեղաշարժվում էր ուրիշների գրկում լինելով, սակայն այդ ողջ ընթացքում նա ցանկանում էր ինքնուրույն տեղաշարժվել։

Այդ խնդիրը լուծելու համար նրա ընտանիքի անդամները սովորական բասկետբոլի գնդակ օգտագործեցին, որի վրա նստեցրին աղջկան։ Եվ նույնիսկ այդպիսի վիճակում Ցյան համարձակություն հավաքեց և դպրոց գնաց։

2005 թվականին նրա մասին իմացավ չինական հասարակությունը և մի շարք բարերարների նվիրատվությունների շնորհիվ Ցյանը արհեստական ոտքեր ունեցավ։ Կամքի ամրության շնորհիվ աղջիկը սկսեց մարզվել և շուտով մասնակցել Չինաստանում անցկացվող լողի «Սահմանափակ կարողություններով մարդկանց Օլիմպիական խաղերին», որտեղ առաջին հորիզոնականը գրանցեն։ Ցյան նաև ներկայացրեց Չինաստանին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Պարալիմպիկ օլիմպիադային և այդ ամենը նա հասցրել է 19 տարեկանում։

Այս աղջիկը վառ ապացույց է առ այն, որ, անկախ բարդություններից, պետք է պահպանել ձգտումն ու աշխատել՝ երազանքներն իրագործելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել