Գնալով լարվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի հարաբերությունները, և դա ազդում է նաև ավելի ցածր օղակի սպաների հարաբերությունների վրա։ Նրանց մի մասը, լինելով նախարարի հովանավորյալ, փորձում է ամեն կերպ բարձր պահել Զաքիր Հասանովի հեղինակությունը, սակայն հանդիպում է ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովի հովանավորյալ սպաների ընդվզմանը, որոնք իրենց հերթին ամեն կերպ փորձում են Սադիգովին նախարարի աթոռին տեսնել։

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն իր հերթին ևս դեմ չէ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մտքին, սակայն դրան դեմ է անձամբ ներկայիս նախարարն ու ամեն կերպ փորձում է պահել դիրքերը, ինչը վերջին շրջանում նրա մոտ շատ վատ է ստացվում։ Վերջին հանդիպումների ժամանակ զգացվում է, որ Իլհամ Ալիևը Սադիգովին ավելի առաջնահերթ տեղ է տալիս։

Ենթադրվում է, որ վերջին շրջանում սպաների դեմ իրականացվող հետապնդումները, բանակից և երկրից փախչելու դեպքերը, իրար վրա կրակելը ևս այս իրավիճակի արդյունքն են։

Նույնիսկ այսօր տեղի ունեցած կուրսանտների զորավարժության ժամանակ բախում է եղել սպաների միջև, ինչին միջամտել են որոշ կուրսանտներ, որոնք իրենց հերթին հանդիսանում են տարբեր ճամբարներից հանդես եկող անձանց հովանավորյալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել