armeniasputnik.am-ը գրում է

Հայաստանում նավթագազային տենդը շարունակվում է։ 100 տարվա փնտրտուքներն առաջիկա տարիներին ավելի մեծ թափ կստանան։ Այս են վկայում պատկան կառույցներում ստացվող նոր հայտերը։

Այսպես, ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով, վերջինը` նոյեմբերի 22-ին նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ է ներկայացրել «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ–ն։

Ընկերությունը մտադիր է նավթ ու գազ փնտրել Շիրակի մարզի Ամասիայի, Ախուրյանի և Աշոտցքի, Լոռու մարզի Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Տավուշի մարզի Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերի և Բերդի տարածաշրջաններում։ Ընդհանուր առմամբ երկրաբանական ուսումնասիրությունն ընդգրկելու է 8775 քառ. կմ տարածք, ինչը Հայաստանի շուրջ 1/3– մասն է։

Այս ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2 տարի առաջ` 2015թ–ի նոյեմբերին։ 100% բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ–ն է, որի բացարձակ սեփականատերն էլ հայազգի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերությունն է:


Ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել