Bravo.am-ը գրում է.

Ռուզաննա Հարությունյանն ամուսնու հետ օրերս է վերադարձել Բալիից: Թե ինչպիսի հանգիստ է անցկացրել զույգը, ինչն է առավել տպավորել դերասանուհի-հաղորդավարուհուն, վերջինս պատմել է BRAVO.am-ին:

«Ընտրեցինք Բալին, քանի որ վաղուց էի ցանկանում Ինդոնեզիայում լինել: Օվկիանոսը միշտ առեղծվածային է ինձ թվացել, չնայած՝ առաջին անգամ չէի օվկիանոսի ափին: Շատ եմ սիրում էկզոտիկ բնություն, այնքան, որ հետո վերադարձն ուղեկցվում է տրամադրության անկմամբ, որն, իհարկե, ժամանակավոր է»,-պատմել է նա եւ հավելել, որ տասնօրյա հանգիստը հնարավորություն է տվել կտրվել կենցաղից, աշխատանքից, քաղաքի եռուզեռից եւ լինել բնությանն ավելի մոտ ու ներդաշնակ։

Նրա խոսքով՝ հանգստյան օրերը շատ արագ են անցել.«Բայց հասցրի լիցքաթափվել, բացահայտումներ անել, կարեւորներից մեկը՝ վախեր հաղթահարել ու բուռն էմոցիաներով վերադառնալ։ Հատկապես տպավորված եմ կապիկներով:):

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել