«Ես Քիսինջերին առաջարկել եմ փորձել նման գործունեություն ծավալել նաև աշխարհի այս հատվածում, քանի որ սա Եվրոպայի վերջին փակ սահմանն է, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի կող­մից Հայաստանի նկատմամբ արդեն 25 տարի իրականացվող բլոկադայի քաղաքականություն է: Կարծում եմ, եթե «second track»-ը չօգնի, ապա բացարձակ չի խանգարելու: Թուրքիան այսօր լուրջ խնդիր ունի իր գրեթե բոլոր հարևանների հետ, ունի շատ բարդ ու վատ հարաբերություններ: Դրանցից գոնե մեկի՝ Հայաստանի հետ բարիդրա­ցիական հարաբերությունների ձևավորումը կա­րող է Թուրքիայի համար շատ օգտակար լինել թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար»,- մեր թղթակցին ասել է ԱՄՆ «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի մագիստրոս Սուրեն Սարգսյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգա­վորման և դրանում ամերիկյան պետական գործիչ Հենրի Քիսինջերի դերի մասին:
 
Ըստ նրա՝ խոսքը ոչ թե հաշտեցման, այլ բացառապես հարաբերությունների կարգավոր­ման մասին է. «Սա, բնականաբար, շատ լավ հար­թակ կլինի, և Քիսինջերի անձն էլ կարող է շատ լավ ֆիգուր լինել, որպեսզի 2 երկրի միջև թե­կուզ «second track» խոսակցություն կամ քննար­կում ձևավորվի»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել