Վերջին շրջանում իրանական ԶԼՄ-ներում հայկական ներկայությունը, ընդ որում՝ մեր երկու հանրապետությունների բարձր ղեկավարության և այլ ներկայացուցիչների մակարդակով ակնհայտ է և շոշափելի, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:

Կարծում եմ՝ այդ անհանգստությունն անհամեմատ կավելանա և կձգտի ուղղակի հիստերիայի, եթե Բաքվում հասկանան, որ այս ամենն արվել է ոչ թե նյութական շահագրգռությամբ, այլ հայկական և իրանական կողմերի ակտիվ համագործակցության և համադրված գործողությունների շնորհիվ:

Առաջիկայում հավանաբար պետք է ակնկալել, որ նորահարուստ գավառացու մտայնությամբ գործող Բաքվի բռնապետի վարչակարգը փորձելու է որոշակի ֆինանսական միջոցներ ուղղորդել պարսկալեզու լրատվամիջոցների տիրույթում «հավասարակշռությունը» վերականգնելու նպատակով, ինչը կարելի է արդյունավետ կերպով չեզոքացնել շարունակական ակտիվ աշխատանքով և իրանական կողմի հետ կապերի էլ ավելի ամրապնդմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել