keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

ԻՊ-ի զինյալները սպանդի են ենթարկել ավելի քան 15 000 եզդու

visibility 1427 commentմեկնաբանել

Ծնողներին կորցրած երեխաների թիվը հասնում է 2 555 հոգու, որից 1 759 -ը կորցրել են իրենց հայրերին, 407-ը՝ մայրերին, իսկ 389 երեխա դարձել են երկկողմանի ծնողազուրկ:
Մինչ այս պահը հայտնաբերվել է եզդիների զանգվածային գերեզմնան թվով 47 հատ, պայթեցվել է եզդիական կրոնական 68 հուշարձան:
Եզդիական զանգվածային գերեզմաններ կան դեռևս ԻՊ-ի զինյալների ենթակայության տակ գտնվող բնակավայրերում: Ըստ հայտնաբերված գերեզմանների կարելի է ասել, որ ԻՊ-ի զինյալները սպանդի են ենթարկել ավելի քան 15 000 եզդու: Սինջարից և հարակից բնակավայրերից այլ երկրներ են գաղթել 100 000-ից ավել եզդի, իսկ 200 000-ը ապաստան գտավ Իրաքի այլ բնակավայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝