Հնագույն ժամանակնեից մարդիկ փորձել են գուշակել իրենց ճակատագիրը` ձեռքին նայելով, ու իմանալ` ինչ են նշանակում ափի գծերը: Մեր ափի մեջ տարբեր պատկերներ են, որոնք ունեն հստակ նշանակություն: Բացի եռանկյուննեից, աստղերից ու ռեմբուսներից, կան նաև այլ պատկերներ, ինչպիսիք են ձուկը, խաչը, կիսալուսինը և այլն:

Ուշադիր նայիր ափիդ. ի՞նչ ես տեսնում:

Եռանկյուն. Ափիդ վրա եռանկյու՞ն կա: Ուրեմն` մեգա-տաղանդ ունես: Ցանկացած չափսի եռանկյունը յուրահատուկ տաղանդի նշան է: Ու որքան մեծ է եռանկյունը, այնքան բարձր են շանսերը, որ հանրության համար հարգված ու հայտնի մարդ կդառնաս:

Աստղ. Եթե ափիդ վրա աստղի պատկեր է, որն առաջացել է փոքր գծերի հատումներից, ուրեմն` դու ունես կախարդական ու սպեցիֆիկ ունակություններ: Եթե աստղը գտնվում է կյանքի գծի վերևում` ցուցամատի տակ, ուրեմն` դու բարձր մտավոր կարողություններ ունես, նվիրված ես գիտությանը, փիլիսոփայությանը կամ կրոնին:

Ռոմբուս. Սա խոսում է անհայտը ճանաչելու ցանկության ու ավանտյուրիզմի մասին: Այսպիսի մարդիկ առանձնանում են համարձակությամբ: Եթե ափիդ մեջ տեսնում ես ռոմբուս, ուրեմն` դու հետազոտող ես, ով սիրում է ռիսկի դիմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել