«Թուրքիայի նախագահը, օգտագործելով ինտենսի­վացած ռուս-թուրքական բանակցությունների պահը, վերջին շրջանում երկու անգամ փորձեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկման թեմա դարձնել Պուտինի հետ բանակցությունների ընթացքում՝ արծարծելով 5 շրջանի վերադարձի թեման: Այդ ընթաց­քում Ադրբեջանի իշխանությունները փորձում էին սպառ­նալի հռետորաբանություն կիրառել հայկական կողմի դեմ, նշելով, որ վերադարձնելու են Ղարաբաղը, սակայն ակնհայտ էր նաև այն, որ Ռուսաստանը չզարգացրեց այդ թեման: Ավելին, Լավրովն իր տարածաշրջանային այցի ընթացքում շեշտը դրեց հակամարտության երկա­րաձգման և կարգավորման հարցում բարդությունների վրա, որը շատերը մեկնաբանում են՝ որպես սառեցման փորձ, ինչը մասամբ համապատասխանում է իրականու­թյանը: Հակամարտության ստատուս-քվոյի պահպան­մանն այլընտրանք չկա, երբ կողմերից մեկը ցանկանում է ստանալ ամեն ինչ՝ չզիջելով դրա դիմաց ոչ մի հար­ցում, ներկայումս սա նույնիսկ համանախագահների հա­մար է պարզ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններին: Նա նշել է, որ կարգավորման գործընթացում ադրբեջա­նական կամ թուրք-ադրբեջանական օրակարգ այսօր լի­նել չի կարող: Նրա խոսքով՝ մեծ առաջընթաց չի սպաս­վում նաև կարգավորման գործընթացում, քանի որ Ադրբեջանը՝ չկարողանալով առաջ մղել իր սցենարները, պետք է փորձի ամեն կերպ տապալել ԵԱՀԿ ՄԽ խաղաղ բանակցային գործընթացը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել