Կարելի՞ է չէ մի քիչ հասուն գտնվել ու ի վերջո հասկանալ, որ ինչպես Հայաստանի մեդիադաշտում և հասարակական֊քաղաքական դաշտում հիմարների պակաս չկա, այնպես էլ` Ռուսաստանի։
Ո՞նց եկանք նման եզրակացության, ինչու՞ ենք մենք մտածում, որ Հայաստանում խոսքի ազատություն կա ու ամեն մեկը կարող է մտքին եկած հիմարությունը Ռուսաստանի հասցեին հնչեցնել, իսկ Ռուսաստանում խոսքի ազատության ու դրանից օգտվող անուղղելի ապուշների պակաս կա։

Ինչու՞ է մեզ թվում, որ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում կարելի է հանրային լսումներ անել, որի ընթացքում կարող են հնարավորինս տափակ մտքեր հնչեն հայ֊ռուսական հարաբերությունների մասին, իսկ НТВ֊ի եթերում` ոչ։ Ո՞նց էլի, էս մտածելակերպը ո՞նց ձևավորվեց, ինչի՞ հիման վրա։

Լավ, չհոգնեցի՞ք մազոխիստական պնդումներից, թե Կրեմլը ամեն մի ապուշի պատվիրում է Հայաստանի դեմ խոսել։ Քննարկումների նշաձողն էնքան ենք իջացրել, որ էլ տեղ չի մնացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել